VILEDA 5 YEAR GUARANTEE - SPIN MOPS

 

Find out about Vileda's 5-year guarantee for spin mops

VILEDA-ն հանձնառու է ապահովել որակ և երկարաժամկետ օգտագործման ապրանքներ։ Այդ պատճառով հատակի մաքրման մեր բարձրակարգ որոշ ապրանքների համար հպարտությամբ առաջարկում ենք 5 տարվա երաշխիք։ Այս էջում կգտնեք Հայաստանում տեղակայված մեր հաճախորդներին առաջարկվող երկարատև օգտագործման երաշխիքի մանրամասները, դրույթները և պայմանները։

Այն, ինչ անհրաժեշտ է իմանալ VILEDA-ից 5 տարվա երաշխիքով ապրանք գնելուց առաջ

1.) Ինչո՞ւ է VILEDA-ն առաջարկում 5 տարվա երաշխիք:

VILEDA-ն հպարտությամբ երկարաժամկետ օգտագործման երաշխիք է առաջարկում հատակի մաքրման իր առաջնակարգ ապրանքների ընտրանու համար, որպեսզի կարողանաք վստահ գնել դրանք։ VILEDA-ն հանձնառու է ապահովել որակ և երկարաժամկետ օգտագործման ապրանքներ։ Փորձեք մեր ապրանքները և վայելեք դրանք երկարատև օգտագործելու փորձառությունը։

2.) Ե՞րբ է սկսում գործել երաշխիքը։ Եվ ե՞րբ է այն ավարտվում։
 Երաշխիքը սկսում է գործել գնման անդորրագրում նշված գնման ամսաթվից և ուժի մեջ է մնում նշված ամսաթվին հաջորդող 5 տարիների ընթացքում։

3.) Արդյո՞ք երաշխիքից օգտվելու համար պետք է պահեմ հաշիվ-ապրանքագիրը կամ վաճառքի անդորրագիրը: 
 Այո, դա պարտադիր է՝ Երաշխիքային ծառայություններից օգտվելու համար։ Ընդ որում, թերությունը պետք է հայտնաբերված լինի գնման անդորրագրում նշված գնման ամսաթվին հաջորդող հինգ տարիների ընթացքում, և թերություն ունեցող ապրանքը VILEDA-ի պահանջով պետք է ուղարկվի VILEDA-ին։

4.) Ի՞նչ է ներառում 5 տարվա երաշխիքը։ 
Երաշխիքը ներառում է բոլոր նոր «Spinmop» ապրանքատեսակները (բացառությամբ «Spin&Clean», «Easy Wring & Clean» ապրանքատեսակների) և 01․04․2026-ից հետո «UMX Turbo» շարքի բոլոր նոր «Flatmops» ապրանքատեսակները (բացառությամբ պահուստների)։

5.) Ի՞նչը ներառված չէ Երաշխիքի շրջանակներում։
«Սույն երաշխիքը չի ներառում․
ա) բնականոն մաշվածության արդյունքում Ապրանքի պարբերական սպասարկումը և վերանորոգումը կամ փոխարինումը.
բ) սպառվող մասերը (բաղադրիչներ, որոնց պարբերական փոխարինումն ակնկալվում է ապրանքի օգտագործման տևողության ընթացքում, ինչպիսիք են լաթերը, համալրող ապրանքները և այլն).
գ) Ապրանքի անձնական կամ տնային օգտագործմանն անհամապատասխան օգտագործման, շահագործման կամ խնամքի հետևանքով առաջացած վնասը կամ թերությունները.
դ) հետևյալ պատճառներից մեկի արդյունքում Ապրանքին պատճառված վնասը կամ փոփոխությունը․
(1) սխալ օգտագործում (այդ թվում՝ Ապրանքին ֆիզիկական, կոսմետիկ կամ մակերեսային վնաս կամ փոփոխություններ պատճառող գործողություններ․ ապրանքի հավաքում կամ օգտագործում ոչ իր պատշաճ նպատակով կամ ոչ VILEDA-ի հավաքման կամ օգտագործման հրահանգների համաձայն․ Ապրանքի խնամք ոչ VILEDA-ի պատշաճ խնամքի հրահանգների համաձայն․ Ապրանքի հավաքում կամ օգտագործում դրա հավաքման կամ օգտագործման երկրի տեխնիկական կամ անվտանգության օրենքներին կամ չափանիշներին անհամապատասխան կերպով).
(2) Ապրանքն օգտագործվում է այնպիսի աքսեսուարների, արտաքին սարքերի և այլ ապրանքների հետ, որոնք չեն համապատասխանում VILEDA-ի կողմից սահմանված կամ խորհուրդ տրված տեսակին, պայմաններին և չափանիշներին.
(3) ոչ VILEDA-ի կողմից կամ ոչ իրավասու սպասարկող գործընկերների կողմից կատարված վերանորոգում կամ վերանորոգման փորձ. (4) վթարներ, հրդեհ, հեղուկներ, քիմիական նյութեր, այլ նյութեր, ջրհեղեղ, տատանում, ծայրահեղ շոգ, ոչ պատշաճ օդափոխում, ռադիացիա, ստատիկ լիցքաթափումներ, օրինակ՝ կայծակ, և այլ արտաքին ուժեր ու ազդեցություններ կամ (5) VILEDA-ի ողջամիտ վերահսկողությունից դուրս որևէ այլ դեպք կամ հանգամանք»
6.) Ինչպե՞ս է մեկնաբանվում «բնականոն մաշվածությունը»։
Բնականոն մաշվածությունը տերմին է, որն ամփոփում է ժամանակի ընթացքում պարբերական օգտագործման և տարիքի հետևանքով առարկայի բնական և աստիճանական մաշվածությունը։"

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՐԱՇԽԻՔԸ

Ձեր ապրանքի համար VILEDA-ի կոմերցիոն երաշխիքի դիմում ներկայացնելու նպատակով խնդրում ենք դիմել մեր Հաճախորդների սպասարկման ծառայությանը՝ «Կապ մեզ հետ» բաժնում նշված եղանակներից մեկով։ Երաշխիքային ծառայությունները կմատուցվեն, եթե․ (i) ներկայացվի հաշիվ-ապրանքագրի կամ գնման անդորրագրի բնօրինակը (որտեղ նշված կլինեն գնման ամսաթիվը, Ապրանքի մոդելի անվանումը և վաճառողը), (ii) թերությունը հայտնաբերվի գնման ամսաթվին հաջորդող հինգ տարիների ընթացքում և (iii) թերի Ապրանքը VILEDA-ի պահանջով ուղարկվի VILEDA-ին: 

Կապվեք մեզ հետ՝ https://www.narim.am/am/contact

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՐԱՇԽԻՔԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԱՍԻՆ

1.) Ե՞րբ է սկսում գործել Երաշխիքը։ Եվ ե՞րբ է այն ավարտվում։
Երաշխիքը սկսում է գործել գնման անդորրագրում նշված գնման ամսաթվից և ուժի մեջ է մնում նշված ամսաթվին հաջորդող 5 տարիների ընթացքում։

 

2.) Ի՞նչ է ներառում 5 տարվա երաշխիքը։
Երաշխիքի ծածկույթը ներառում է «TURBO SMART», «TURBO», «TURBO POWER», «H2PRO SPIN MOP SYSTEM», «ULTRAMAX TURBO», «ULTRAMAX XL TURBO» ապրանքատեսակները՝ բացառությամբ 1.04.2026-ից հետո «Spin&Clean», «Easy Wring & Clean» ապրանքատեսակների (բացառությամբ պահուստների)։

 

3.) Ի՞նչը ներառված չէ Երաշխիքի շրջանակներում։
«Սույն երաշխիքը չի ներառում․
ա) բնականոն մաշվածության արդյունքում Ապրանքի պարբերական սպասարկումը և վերանորոգումը կամ փոխարինումը,
բ) սպառվող մասերը (բաղադրիչներ, որոնց պարբերական փոխարինումն ակնկալվում է ապրանքի օգտագործման  ընթացքում, ինչպիսիք են լաթերը, համալրող ապրանքները և այլն),
գ) Ապրանքի անձնական կամ տնային օգտագործմանն անհամապատասխան օգտագործման, շահագործման կամ խնամքի հետևանքով առաջացած վնասը կամ թերությունները.
դ) հետևյալ պատճառներից մեկի արդյունքում Ապրանքին պատճառված վնասը կամ փոփոխությունը․
(1) սխալ օգտագործում (այդ թվում՝ Ապրանքին ֆիզիկական, կոսմետիկ կամ մակերեսային վնաս կամ փոփոխություններ պատճառող գործողություններ․ ապրանքի հավաքում կամ օգտագործում ոչ իր պատշաճ նպատակով կամ ոչ VILEDA-ի հավաքման կամ օգտագործման հրահանգների համաձայն․ Ապրանքի խնամք ոչ VILEDA-ի պատշաճ խնամքի հրահանգների համաձայն․ Ապրանքի հավաքում կամ օգտագործում դրա հավաքման կամ օգտագործման երկրի տեխնիկական կամ անվտանգության օրենքներին կամ չափանիշներին անհամապատասխան կերպով).
(2) Ապրանքի օգտագործումը այնպիսի աքսեսուարների, արտաքին սարքերի և այլ ապրանքների հետ, որոնք չեն համապատասխանում VILEDA-ի կողմից սահմանված կամ խորհուրդ տրված տեսակին, պայմաններին և չափանիշներին.
(3) ոչ VILEDA-ի կողմից կամ ոչ իրավասու սպասարկող գործընկերների կողմից կատարված վերանորոգում կամ վերանորոգման փորձ, (4) վթարներ, հրդեհ, հեղուկներ, քիմիական նյութեր, այլ նյութեր, ջրհեղեղ, տատանում, ծայրահեղ շոգ, ոչ պատշաճ օդափոխում, ռադիացիա, ստատիկ լիցքաթափումներ, օրինակ՝ կայծակ, և այլ արտաքին ուժեր ու ազդեցություններ, կամ (5) VILEDA-ի ողջամիտ վերահսկողությունից դուրս որևէ այլ դեպք կամ հանգամանք»

 

4.) Ինչպե՞ս է մեկնաբանվում «բնականոն մաշվածությունը»։
Բնականոն մաշվածությունը տերմին է, որն ամփոփում է ժամանակի ընթացքում պարբերական օգտագործման և ժամանակի ընթացքում առարկայի բնական և աստիճանական մաշվածությունը։

5.) Որո՞նք են Երաշխիքի դրույթները։
«Երաշխիքային ծառայությունները կմատուցվեն միայն այն դեպքում, երբ․ (i) ներկայացվի հաշիվ-ապրանքագրի կամ գնման անդորրագրի բնօրինակը (որտեղ նշված կլինեն գնման ամսաթիվը, Ապրանքի մոդելի անվանումը և վաճառողը), (ii) թերությունը հայտնաբերվի գնման ամսաթվին հաջորդող հինգ տարիների ընթացքում և (iii) թերի Ապրանքը VILEDA-ի պահանջով ուղարկվի VILEDA-ին»

6.) Արդյո՞ք երաշխիքը ներառում է պահուստները: 
Ոչ, պահուստները ներառված չեն։

7.) Արդյո՞ք երաշխիքը ներառում է ձողը։ 
Այո, ձողը ներառված է։ 

8.) Արդյո՞ք երաշխիքը ներառում է լաթի գլխադիրը։
Այո, լաթի գլխադիրը ներառված է։

9.) Ի՞նչ ապրանքներ է ներառում 5 տարվա երաշխիքը։ 
«TURBO SMART», «TURBO», «TURBO POWER», «H2PRO SPIN MOP SYSTEM», «ULTRAMAX TURBO», «ULTRAMAX XL TURBO» ապրանքատեսակները, չի ներառում  01.04.2026-ից հետո «Spin&Clean», «Easy Wring & Clean» ապրանքատեսակները (բացառությամբ պահուստների)։

10.) Իմ ապրանքը կոտրվել է/ թերություն ունի։ Ի՞նչ պետք է անեմ։ 
Խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել «Կապ մեզ հետ» բաժնում նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ ներառելով անդորրագիրը, ապրանքի նկարը և խնդրի նկարագրությունը։

11.) Ո՞ւմ պետք է դիմեմ փոխհատուցում ստանալու կամ ապրանքը փոխարինելու համար։ 
Խնդրում ենք նայել «Կապ մեզ հետ» բաժնում։

12.) Ապրանքը գնել եմ առցանց, բայց այն կոտրված է։ Ի՞նչ ընթացակարգով կարող եմ ստանալ նորը։ 
Խնդրում ենք նախ դիմել Ձեր տեղական առցանց մանրածախ վաճառողին։ Եթե խնդիրը չլուծվի, կարող եք դիմել մեզ «Կապ մեզ հետ» բաժնում նշված եղանակներով։

13.) Ապրանքի գնումը հաստատող անդորրագիրը մի քանի տարի պահելուց հետո վնասվել է և անընթեռնելի է։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ ապացուցել գնումը։
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Ունե՞ք հարց երաշխիքի վերաբերյալ։ Ցանկանու՞մ եք պահանջել երաշխիքը։

Կապվեք մեզ հետ այստեղ՝ https://www.narim.am/am/contact
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00 - 18։00

մբողջական պայմաններ և դրույթներ

VILEDA «Spin Mop» ապրանքի երաշխիք («Երաշխիք»)

A.     ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ Սույն Երաշխիքով սահմանված դրույթների և պայմանների համաձայն՝ VILEDA-ն երաշխավորում է, որ բոլոր նոր «Spinmop» ապրանքատեսակները (բացառությամբ «Spin&Clean», «Easy Wring & Clean» ապրանքատեսակների) և 01․04․2026-ից հետո «UMX Turbo» շարքի բոլոր նոր «Flatmop» ապրանքատեսակները (բացառությամբ պահուստների) (այսուհետ միասին կկոչվեն՝ «Ապրանք») զերծ կլինեն նյութական կամ արտադրական այնպիսի թերություններից, որոնք դրանք անգործածելի են դարձնում գնման ամսաթվին հաջորդող հինգ (5)  տարիների ընթացքում։ VILEDA-ի այն ներկայացուցչությունը, որը տրամադրում է և կատարելու է սույն Երաշխիքը, սահմանված է ստորև (տես Ե բաժինը)։ Եթե Երաշխիքային ժամկետի ընթացքում ապացուցվում է, որ Ապրանքն ունի նյութական կամ արտադրական թերություններ, VILEDA-ն համաձայնում է փոխարինել Ապրանքը՝ սույնով սահմանված դրույթների և պայմանների համաձայն՝ անվճար առաքումով։ VILEDA-ն կարող է փոխարինել թերություն ունեցող Ապրանքները կամ դրանց մասերը նոր կամ նորի նմանվող Ապրանքներով կամ մասերով, և փոխարինվող Ապրանքները կամ մասերը կդառնան VILEDA-ի սեփականությանը։ Սույն երաշխիքը չի ներառում․ ա) բնականոն մաշվածության արդյունքում Ապրանքի պարբերական սպասարկումը և վերանորոգումը կամ փոխարինումը. բ) սպառվող մասերը (բաղադրիչներ, որոնց պարբերական փոխարինումն ակնկալվում է ապրանքի օգտագործման տևողության ընթացքում, ինչպիսիք են լաթերը, համալրող ապրանքները և այլն). գ) Ապրանքի անձնական կամ տանը  ոչ ճիշտ օգտագործման, շահագործման կամ խնամքի հետևանքով առաջացած վնասը կամ թերությունները, դ) հետևյալ պատճառներից մեկի արդյունքում Ապրանքին պատճառված վնասը կամ փոփոխությունը․ (1) սխալ օգտագործում (այդ թվում՝ Ապրանքի ֆիզիկական, կոսմետիկ կամ մակերեսային վնաս կամ փոփոխություններ պատճառող գործողություններ, ապրանքի հավաքում կամ օգտագործում ոչ իր պատշաճ նպատակով կամ ոչ VILEDA-ի հավաքման կամ օգտագործման հրահանգների համաձայն, Ապրանքի խնամք ոչ VILEDA-ի պատշաճ խնամքի հրահանգների համաձայն, Ապրանքի հավաքում կամ օգտագործում դրա հավաքման կամ օգտագործման երկրի տեխնիկական կամ անվտանգության օրենքներին կամ չափանիշներին անհամապատասխան կերպով). (2) Ապրանքի օգտագործումը այնպիսի աքսեսուարների, արտաքին սարքերի և այլ ապրանքների հետ, որոնք չեն համապատասխանում VILEDA-ի կողմից սահմանված կամ խորհուրդ տրված տեսակին, պայմաններին և չափանիշներին. (3) ոչ VILEDA-ի կողմից կամ ոչ իրավասու սպասարկող գործընկերների կողմից կատարված վերանորոգում կամ վերանորոգման փորձ. (4) վթարներ, հրդեհ, հեղուկներ, քիմիական նյութեր, այլ նյութեր, ջրհեղեղ, տատանում, ծայրահեղ շոգ, ոչ պատշաճ օդափոխում, ռադիացիա, ստատիկ լիցքաթափումներ, օրինակ՝ կայծակ, և այլ արտաքին ուժեր ու ազդեցություններ կամ (5) VILEDA-ի ողջամիտ վերահսկողությունից դուրս որևէ այլ դեպք կամ հանգամանք։ Սույն Երաշխիքը կիրառվում է միայն Երաշխիքային հնգամյա ժամկետում ներկայացված պահանջների նկատմամբ, եթե դրանք ուղեկցվում են ստորև Բ բաժնում նշված ապացույցով և համապատասխանում են սույնով սահմանված պայմաններին։ Եթե սույն Երաշխիքի ծածկույթում ներառված որևէ Ապրանք Երաշխիքային ժամկետի ընթացքում փոխարինվի նոր տարբերակով, VILEDA-ն իրավունք է վերապահում (սակայն պարտավոր չէ) Երաշխիքի պահանջին ի պատասխան՝ որպես փոխարինող առաջարկելու նոր տարբերակը։

B.     ԴՐՈՒՅԹՆԵՐ․ Երաշխիքային ծառայությունները կմատուցվեն միայն այն դեպքում, երբ․ (i) ներկայացվի հաշիվ-ապրանքագրի կամ վաճառքի անդորրագրի բնօրինակը (որտեղ նշված կլինեն գնման ամսաթիվը, Ապրանքի մոդելի անվանումը և վաճառողը). (ii) թերությունը հայտնաբերվի գնման ամսաթվին հաջորդող հինգ տարվա ընթացքում և (iii) թերի Ապրանքը VILEDA-ի պահանջով ուղարկվի VILEDA-ին։ VILEDA-ն կարող է հրաժարվել անվճար երաշխիքային սպասարկումից, եթե թերություն ունեցող ապրանքը կամ հաշիվ-ապրանքագիրը (կամ վաճառքի անդորրագիրը) չներկայացվեն կամ լինեն ոչ ամբողջական կամ անընթեռնելի։ Սույն Երաշխիքը չի կիրառվի, եթե Ապրանքի վրա նշված Ապրանքի մոդելի անվանումը կամ սերիական համարը փոփոխված, ջնջված, հեռացված կամ անընթեռնելի լինեն։ Սույն Երաշխիքը չի ծածկում փոխադրման ծախսերը և ձեր Ապրանքը VILEDA-ին և VILEDA-ից կամ իրավասու սպասարկող գործընկերոջը և գործընկերոջից ուղարկելու հետ կապված ռիսկերը։ Կարող է կիրառվել և ձեզնից գանձվել ստուգման ողջամիտ վճար, եթե ձեր պահանջով փոխարինվելու ներկայացված Ապրանքի ստուգման արդյունքում ապացուցվի, որ դուք (որևէ պատճառով) փոխարինման/վերանորոգման իրավասություն չունեք կամ ձեր ապրանքը պատշաճ կերպով գործում է, և սարքավորման թերություն չի հայտնաբերվել։

C.     ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ․ 1. ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՈՆՇՅԱԼԻ՝ VILEDA-ն ԱՅԼ (ԲԱՑԱՀԱՅՏ, ԵՆԹԱԴՐՎՈՂ, ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ) ԵՐԱՇԽԻՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՃՇՏՈՒԹՅԱՆ, ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ։ VILEDA-ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ՍԽԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՂ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ ԻՆՉՊԵՍ ԱՐԴԵՆ ՆՇՎԵԼ Է ՍՈՒՅՆ ԲԱԺՆՈՒՄ,  VILEDA-ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ԳՆՄԱՆ ԳԻՆԸ։ ԱՊՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ VILEDA-ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ։ ՍՈՒՅՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ VILEDA-ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀՎԱՆ, ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ԴՐԱՆՑ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՊՐԱՆՔԻ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է VILEDA-ի ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ։

D.     ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ․ Որպես սպառող՝ Դուք կարող եք օգտվել սխալ կամ նկարագրությանն անհամապատասխան ապրանքների առնչությամբ օրենքով նախատեսված պարտադիր իրավունքներից։ Սույն Երաշխիքը ոչ մի կերպ չի ազդում այդ իրավունքների վրա։

E.     ՁԵՐ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ․ Ապրանքի համար սույն Երաշխիքը տրամադրել է և կատարելու է FHP Export GmbH-ը:

Ներբեռնեք փաստաթուղթը այստեղ։

Partner